Ավինյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հրաժարականի և պահվածքի մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականին։
«Մեր աշխատանքը ենթադրում է էական զսպվածություն։ Ենթադրում է զսպվածություն նաև այն պայմաններում, երբ մեզ անընդհատ սադրում են։ Եվ այդ սադրանքներն անընդհատ և անդադար շարունակվելու են» ,-ասել է Ավինյանը։
Նրա խոսքով, սադրանքների դեպքում միայն բիրտ ուժը չէ, որ կարող է կիրառվել, այլ կան նաև այլ՝ քրեաիրավական մեթոդներ։
«Այն տեղերում, որտեղ անձինք պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն, այն կանցնի Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով։ Վստահեցնում եմ, մեր ուշադրությունը սևեռված է լինելու այդ տեսակ վարքագծին» ,- հավելել է Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...