Միամիտ մի եղեք, խոսքը բառախաղի մասին է. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել չհավատալ Կիևի ռեժիմին Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու ծրագրերի բացակայության մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին և կարծիք է հայտնել, որ այդ խոսքերի հետևում կանգնած է միայն տվյալ հարցի քննարկումը հրապարակային հարթությունից դուրս բերելու ցանկությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թվում էր, թե ահա այն՝ Գերմանիայի ձգտման հաստատումը, ինչպես մեզ համոզում էին, Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման, սեղանի շուրջ ոչ միայն շաքարավազի գդալներով և անձեռոցիկներով տեղ ստանալու, այլև լուրջ բանակցությունների համար նախատեսված։ Բայց միամիտ մի եղեք։ Խոսքը բառախաղի մասին է։ Կանցլերի խնդիրն է հանրային քննարկումից հանել մեծ հեռահարության հրթիռների մատակարարման թեման։ Ասես դրանք չկան: Իսկ իրականում ոչ ոք չի էլ իմանա, թե քանի միավոր և երբ է Բեռլինը փոխանցել Կիևի ռեժիմին»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Նա ուշադրություն է հրավիրել Մերցի այն խոսքերի վրա, որ Կիևին Taurus փոխանցելու վերաբերյալ հանրային քննարկումը, իբր, ռազմավարական առավելություն է դարձել Ռուսաստանի համար և ռազմավարական թերություն՝ Գերմանիայի համար:
«Այսինքն Բեռլինի համար հրամայականը ոչ թե խաղաղությունն է, այլ «ագրեսիվ նարատիվները»՝ խոսքի ազատության ոչնչացման և Եվրոպայի համար մահաբեր որոշումների ընդունման օրինականության հետ մեկտեղ», - ամփոփել է Զախարովան:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտնել էր Կիևին Taurus հեռահար թևավոր հրթիռներ մատակարարելու ծրագրերի բացակայության մասին: Ընդ որում, նա նշել է, որ այդ քայլը կպահանջի զինվորականների երկար ուսուցում։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...