Այս շաբաթը որոշիչ կլինի Ուկրաինայի համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Առաջիկա շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայի ապագայի համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է La Repubblica թերթը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը միավորում է այն փաստը, որ նրանք «ցանկանում են արդար և երկարատև խաղաղություն Ուկրաինայի համար»։ Նա նշել է, որ Վաշինգտոնը հանձնառու է ուկրաինական հակամարտության դադարեցմանը։
«Կարծում եմ՝ հաջորդ շաբաթը վճռորոշ կլինի այս առումով», - ասել է ֆոն դեր Լեյենը։
Այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի բոլոր հասանելի միջոցները հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...