Մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի. Իրանի առաջնորդ
Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի միջամտել Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական և տնտեսական կյանքին։ Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արաբական երկրներին առաջարկում է մի մոդել, որի դեպքում, իր իսկ խոսքով, նրանք չեն կարող 10 օր ապրել առանց Վաշինգտոնի աջակցության»,- Իրանի առաջնորդը մեկնաբանել Է Թրամփի հայտարարությունները։
«Եվ հիմա, իր գործարքներում, վարքագծում, առաջարկություններում նա պարտադրում է նույն մոդելը՝ ձգտելով այնպես անել, որ նրանք չկարողանան գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի։ Բայց ակնհայտ է, որ այս մոդելը դատապարտված է ձախողման։ Մերձավորարևելյան տարածաշրջանի ժողովուրդների կամքով Ամերիկան պետք է հեռանա, և անպայման կհեռանա»,- հավելել է նա։
Խամենեիի կարծիքով՝ «տարածաշրջանում սադրանքների, պատերազմների եւ տարաձայնությունների օջախ է մնում սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը - խմբ.) չարորակ, մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի»։
Իրանի առաջնորդը նշել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ կարծում է, որ ունակ է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում՝ ուժի կիրառմամբ, բայց Վաշինգտոնի նման ձգտումները միշտ հանգեցրել են միայն տարածաշրջանի երկրների տառապանքներին և ապակայունացմանը:
«ԱՄՆ նախագահի՝ տարածաշրջանի երկրներ այցի ժամանակ հնչած որոշ արտահայտություններ բոլորովին արժանի չեն պատասխանի։ Դրանք այնքան ցածր են, որ ամոթ են առաջացնում ինչպես խոսողի, այնպես էլ ամերիկացի ժողովրդի համար: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ուժ կիրառել հանուն խաղաղության։ Նա ստել է»,- Խամենեիի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
«Ուժը կարելի է կիրառել հանուն խաղաղության և անվտանգության։ Այդ իսկ պատճառով մենք, չնայած թշնամիների ատելությանը, ամեն օր կամրապնդենք երկրի հզորությունը։ Բայց նրանք ուժ են օգտագործել, որպեսզի տասը տոննայանոց ռումբեր փոխանցեն իսրայելական ռեժիմին, որպեսզի վերջինս դրանք նետի Գազայի երեխաների գլխին, հիվանդանոցների, խաղաղ բնակիչների տների վրա՝ Լիբանանում եւ ամենուր, որտեղ կարող էր»,- հավելել Է Իսլամական Հանրապետության առաջնորդը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի առաջարկը՝ Ուկրաինային
Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարա...
ԱԽ քարտուղարի փոխարեն՝ դեսպանը. ինչու Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայո...
Լավրով-Ռուբիո հեռախոսազրույց. ինչ է քննարկվել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել...
Դավադրություն Էրդողանի դեմ․ կան ձերբակալվածներ
Թուրքական իշխանությունները ձերբակալել են երեք տասնյակ թուրք ոստիկանների՝ կասկածանքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդող...