Լավրով-Ռուբիո հեռախոսազրույց. ինչ է քննարկվել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են ռուս–ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը:
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն դրական դեր է խաղացել՝ նպաստելով, որ Կիևն ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ստամբուլյան բանակցությունները վերսկսելու առաջարկը։
ՌԴ արտաքին գործերի նախարարը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստ է այս համատեքստում շարունակել ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը։
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին ողջունել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ընդգծել է ԱՄՆ–ի` հակամարտության կարգավորմանը հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ խնդիրների:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Բանակցությունները տևել են մոտ 2 ժամ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի առաջարկը՝ Ուկրաինային
Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարա...
ԱԽ քարտուղարի փոխարեն՝ դեսպանը. ինչու Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայո...
Մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի. Իրանի առաջնորդ
Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի միջամտել Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական և տնտեսական կյանքին։ Նման կարծիք է հայտ...
Դավադրություն Էրդողանի դեմ․ կան ձերբակալվածներ
Թուրքական իշխանությունները ձերբակալել են երեք տասնյակ թուրք ոստիկանների՝ կասկածանքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդող...