Հնդիկները չեղարկում են հանգիստը Թուրքիայում և Ադրբեջանում
Հնդկաստանի քաղաքացիները չեղարկել են իրենց հանգիստը Թուրքիայի և Ադրբեջանի հայտնի հանգստավայրերում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու տուրիստական ընկերություններ:
Տուրերի ամրագրման ընկերությունների տվյալներով՝ հնդիկները չեղարկում են ուղևորություններն այն բանից հետո, երբ այդ երկրներն աջակցություն հայտնեցին Պակիստանին` վերջին հակամարտության ժամանակ:
Հավելենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Հնդկաստանը հարձակման համար մեղադրում է Պակիստանին, սակայն հերքում է իր մասնակցությունը։
Մայիսի 7-ին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրականացրել է «Սինդուր» գործողությունը ՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Մայիսի 10-ին երկրները համաձայնեցին դադարեցնել բոլոր հրետակոծությունները և ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
Փաշինյանն ու Էրդողանը զրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Էրդո...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...
Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա․ Լավրովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբեր...