Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպման մեկնարկը տրված է
Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում մեկնարկել է Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Բանակցությունները մեկնարկել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի նախագահությամբ:
ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ամերիկյան պատվիրակության կազմում են նաև Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը և Ուկրաինայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը:
Հիշեցնենք` Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Ուկրաինական պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...