Պեսկովը` Պուտինի և Թրամփի հանդիպման պայմանների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, լուրջ խոսակցություն է պետք միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ:
Նշենք, որ Թրամփը Աբու Դաբիում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ իր հանդիպումը տեղի կունենա, հենց որ հաջողվի դա կազմակերպել:
«Այդպիսի հանդիպումն, անկասկած, անհրաժեշտ է։ Այն անհրաժեշտ է ինչպես առաջին հերթին ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային հարցերն ու տարածաշրջանային գործընթացները, այդ թվում, իհարկե, Ուկրաինայի շուրջ ճգնաժամը բարձր մակարդակով լուրջ քննարկելու տեսանկյունից»,- նշել է Պեսկովը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների շփումները չափազանց կարևոր են Ուկրաինայի կարգավորման համատեքստում: Միաժամանակ նա նշել է, որ նման հանդիպումները պետք է լավ պատրաստված լինեն։
«Հանդիպումը վերևներում պետք է նախապատրաստվի, և այն պետք է արդյունավետ լինի, քանի որ միշտ վերևների հանդիպմանը նախորդում են փորձագիտականբանակցությունները, խորհրդակցությունները, երկարատև լարված նախապատրաստությունները»,-ասել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...
Փաշինյանն ու Էրդողանը զրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Էրդո...
Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա․ Լավրովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հա...