Ո՞վ է հիշում, թե որ կետին ենք հասել` ինչ է սպառնում ՀՀ-ին առաջիկայում. Տիգրան Աբրահամյան
Վերջին շրջանում նիստերին ավելի շատ քննարկվում են ռազբորկաները, քֆուրները, այլանդակ պահվածքները, ամեն ինչ, բացի նրանից, ինչն այս պահին սպառնում է ՀՀ-ին և կախված է ՀՀ-ի գլխին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ավելացրեց, որ այսօր ոչ ոք չի հիշում, թե ուր ենք հասել բանակցային գործընթացում:
«Ո՞վ է հիշում, թե որ կետին ենք հասել, քանի որ դրանից է կախված, թե ինչ է սպառնում ՀՀ-ին և ինչ է առաջիկայում սպասվում։ Հանրությանը հայտարարվեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններն ավարտվել են, փաստաթուղթը, որը բաղացած է 17 կետից, չի հրապարակվում, թաքցվում է հասարակությունից»։
Պատգամավորը խոսել է նաև այն կարծիքների մասին, որ շատերը որպես վարչապետի թեկնածու իրեն են առաջարկում և տեսնում այդ պաշտոնում:
«Իհարկե, շատ շնորհակալ եմ, որ ձեր պատկերացումներում ես կարող եմ դիտարկվել որպես վարչապետի թեկնածու, շատ կարևոր պատասխանատվություն է: Նախաձեռնողները, որոնք դիմել են «Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցություններին, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի հետ են կոնսուլտացիաներ անում, ունեն որոշակի պատկերացումներ և դրանք ենթադրում են թեկնածուի առաջին պլան բերելը և քննարկման առարկա դարձնելը։ Պրոցեսի հետ կապված մենք մեր հստակ դիրքորոշումն արտահայտել ենք մեր խմբակցության հայտարարությամբ, գործընթացը, երբ հասնի թեկնածուի առաջադրմանը, այդ ժամանակ մեր լրացուցիչ դիրքորոշումն այդ մասով կարտահայտենք»,- հավելել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...