Կատարը չի պատրաստվում Boeing 747-8 ինքնաթիռ նվիրել Թրամփին
Կատարը չի պատրաստվում Boeing 747-8 ինքնաթիռ նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն քննարկում է ինքնաթիռի տեղափոխումը պաշտոնական միջկառավարական մակարդակով: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին։
«Սա շատ պարզ միջկառավարական համաձայնագիր է: Կատարի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում են մեր 747-8 ինքնաթիռներից մեկը որպես Air Force One օգտագործելու տեղափոխման հնարավորությունը: Այս հարցը իրավական փորձաքննության փուլում է»,- նշել է Ալ Թանին:
Միևնույն ժամանակ Ալ Թանին նշել է, որ ինքնաթիռի տեղափոխման առաջարկը հետ կվերցվի, եթե «այն անօրինական համարվի»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կատարի թագավորական ընտանիքից ստանալ ռեակտիվ Boeing 747-8 ինքնաթիռը, որն անվանում են «Թռչող պալատ»: Թրամփը կկարողանա օգտագործել այս նվերը, քանի դեռ պաշտոնավարում է։ Այս մասին ABC News-ին հայտնել են գործարքին ծանոթ աղբյուրները։
Նմանատիպ հոդվածներ
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...