Ամենաթանկարժեք նվերն, որը երբևէ արվել է ԱՄՆ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կատարի թագավորական ընտանիքից ստանալ ռեակտիվ Boeing 747-8 ինքնաթիռը, որն անվանում են «Թռչող պալատ»: Թրամփը կկարողանա օգտագործել այս նվերը, քանի դեռ պաշտոնավարում է ։ Այս մասին ABC News-ին հայտնել են գործարքին ծանոթ աղբյուրները։
Թրամփի՝ պաշտոնը լքելուց հետո ինքնաթիռի սեփականությունը կփոխանցվի նախագահական գրադարանին։
Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը եզրակացրել են, որ քանի որ նվերը չի ուղեկցվել որևէ պաշտոնական ակտով, այն չի հանդիսանում կաշառք:
Գլխավոր դատախազ Փամ Բոնդիի իրավական վերլուծության մեջ ասվում է, որ դա չի խախտում օտարերկրյա նվերների վերաբերյալ Սահմանադրության արգելքը, քանի որ ինքնաթիռը տրվում է ոչ թե մասնավոր անձի, այլ երկրի ռազմաօդային ուժերին, իսկ հետո՝ նախագահական գրադարանին:

Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը, որը կստանա Թրամփը, կարժենա մոտ 400 միլիոն դոլար՝ չհաշված անվտանգության կապի լրացուցիչ սարքավորումները։
Սպասվում է, որ նվերի մասին կհայտարարվի Թրամփի՝ մայիսի 13-ին Մերձավոր Արևելք կատարելիք ուղևորության ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մենք գիտեինք՝ որ ուժերն են կանգնած Հայաստանի ետևում, դա մեզ չխանգարեց. Ալիև
Երբ ամբողջ հասարակությունը համախմբվում է մեկ նպատակի համար, այն ունակ է մեծ նվաճումների: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել ժո...