Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ։
Շնորհավորում եմ երկու երկրներին՝ ողջախոհություն և ինտելեկտի բարձր մակարդակ ցուցաբերելու կապակցությամբ», - գրել է նա։
Հնդկաստանը հաստատել է Պակիստանի հետ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը։ Պակիստանի ԱԳ նախարարը ևս հայտարարել է, որ Պակիստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են հրադադարի շուրջ։

Նմանատիպ հոդվածներ
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը՝ թույլ տալով, որ ջուր հոսի դեպի Պակիստան:Դա տեղի է ունեցել հրադադարի...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...