Այդ դեպքում Թեհրանը պատրաստ կլինի դրան․ Ալի Շամխանի
Թեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը և ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, եթե ԱՄՆ-ը համաձայնի չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։
Թեհրանը նույնպես պատրաստ կլինի միջազգային դիտորդներին թույլ տալ իր միջուկային օբյեկտները և կհամաձայնի ուրանի հարստացմանը բացառապես քաղաքացիական նպատակներով։
Ալի Շամխանին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «կգործի իր հայտարարություններին համապատասխան» և խոստովանել, որ այս դեպքում Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները «կարող են բարելավվել»։
Իրանցի պաշտոնյան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը, ով նախկինում պնդում էր, որ Իրանին ձիթենու ճյուղ է առաջարկել և սպառնացել «առավելագույն ճնշում գործադրել Թեհրանի վրա», եթե ԱՄՆ առաջարկը չընդունվի։
Նա նաև կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կփորձի խանգարել Միացյալ Նահանգների և Իրանի միջև պայմանավորվածության ձեռքբերմանը:
Նմանատիպ հոդվածներ
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...