Թրամփը մտադիր է Ստամբուլ մեկնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հինգշաբթի Ստամբուլ մեկնել, որտեղ այդ օրը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ մայիսի 15-ին Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը չպետք է թերագնահատել:
Նա նաև նշել է, որ կարծում է, որ Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների հանդիպումից դրական արդյունքներ կգրանցվեն։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հինգշաբթի օրը կայանալիք հանդիպումը շատ կարևոր է: Ես շատ էի պնդում, որ այդ հանդիպումը կայանա: Կարծում եմ, որ այս հանդիպումից լավ բան կարող է դուրս գալ»,-ասել է նա:
Թրամփը նաև հայտարարել է, որ կարծում է՝ Ռուսաստանը կհամաձայնի 30-օրյա հրադադարին։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Պուտինը Կիևին առաջարկել էր մայիսի 15-ից վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների: Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին անձամբ կժամանի Ստամբուլ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...