Նրանք ինֆորմացիայի են տիրապետում. Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբերի 27-ի գործողություններից հետո մեր երկիրը գահավիժեց այնպես, որ դրանից հետո սկսվեցին մեր բոլոր անհաջողությունները: Դրանից հետո եղավ և՛ Մարտի 1, և՛ Քառօրյա պատերազմ, և՛ 44-օրյա պատերազմ, և՛ (2020 թվականի) նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած գործողություններ, որոնք նույն բովանդակությունն ունեին, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին: Պարզապես այդ օրը չկարողացան գտնել Նիկոլ Փաշինյանին, գտան Արարատ Միրզոյանին: Այս մասին Ազգային ժողովում ՔԿ-ի՝ 2024 թվականի գործունեության հաղորդման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:


Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի գործողություններում ներգրավված էին ուժեր, խմբեր, որոնք գոյություն ունեին մարտի 1-ին փողոցում, որովհետև իշխանությունները հոկտեմբերի 27-ից հետո, ըստ Անդրանիկ Քոչարյանի, գտան այն ուժը, որով պետք է պահեին իշխանությունը, կեղծեին ընտրությունները, և որ այդ ուժը «թաղի խուժանն էր բոլոր թաղերում»:


Անդրանիկ Քոչարյանը, խոսքն ուղղելով ՔԿ նախագահին, ասաց, որ Մարտի 1-ի զեկույցները մնում են շատ ակտուալ, որովհետև Մարտի 1-ի զեկույցները ոչ միայն իրենց արժանի գնահատականները չեն ստացել, այլև դատաքննության փուլում չի պարզաբանվել «0038» հրամանը, ԶՈՒ-ի ներգրավման որոշումը և այլն:


«Քանի որ ես բոլոր գործերին ինչ-որ չափով ի պաշտոնե ունեցել եմ առնչություն, խորհուրդ եմ տալիս ձեզ, որ քննչական խմբին, որը զբաղվել է Հոկտեմբերի 27-ի գործով՝ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, որպես խորհրդատուներ կանչեք:

Նրանք այնպիսի ինֆորմացիայի են տիրապետում, որոնք ոչ մի տեղ չեք գտնելու»,- ասել է նա:


Մանրամասները՝ տեսանյութում։