Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Պուտինի առաջարկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը համաշխարհային մամուլի գլխագրերում է։


«Սինհուա» լրատվական գործակալությունը լուսաբանել է Պուտինի ելույթը, որում նա հույս է հայտնել, որ ՌԴ–ի և Եվրոպայի միջև կառուցողական հարաբերությունները մի օր կվերականգնվեն։


Ըստ NBC-ի, Պուտինի կողմից օգտագործված ձևակերպումները ցույց են տալիս նրա ցանկությունը՝ լուրջ բանակցություններ վարել, որը երկարաժամկետ խաղաղություն կբերի։


Sun-ը գրում է, որ Պուտինը բացել է բանակցությունների դուռը։


The Guardian-ը Պուտինի ելույթը անվանել է «Ռուսաստանի պատասխանը եվրոպացի առաջնորդների վերջնագրին», որոնք պահանջում էին 30-օրյա զինադադար։


Իսպանական Vanguardia-ն կարծում է, որ Պուտինը բացահայտորեն չի ընդունել նման զինադադար, իսկ Mundo-ն նշում է, որ նա ուղղակիորեն չի արձագանքել եվրոպական առաջարկին։


Իսպանական Confidencial հրատարակությունը Պուտինի ելույթն անվանել է «անսովոր առավոտյան ուղերձ», իսկ Daily Mail-ը նշել է, որ գիշերային ելույթները նրա դեպքում հազվադեպ են։


Հիշեցնենք՝ Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Առաջարկին արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։