Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ դրան գնահատական դժվար է տալ։
«Այսինքն՝ ենթադրել ամեն ինչ կարելի է ենթադրել։ Այս պահի դրությամբ մենք այդպիսի ազդակներ չունենք»,- հավելել է Սաֆարյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե սահմանային կրակոցները կարելի՞ է համարել նման ազդակ, փոխնախարարը հորդորել է այդ հարցով դիմել Պաշտպանության նախարարությանը։
«Մենք տեսանք, որ օդ են կրակում»,-նշել է Սաֆարյանը՝ հավելելով, որ դիվանագիտական հարթակում Հայաստանի արձագանքը շարունակում է հիմնված մնալ խաղաղության օրակարգի վրա։
Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգին հավատարիմ մնալ և շարժվել այդ ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Փաշինյանը մեկնեց Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում են ՀՀ Կառավարությունից:Վարչապետը Մ...
Պատերազմը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան. Ալեն Սիմոնյան
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, ա...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...