Մեզ վնաս հասցնողը յոթապատիկ կվճարի դրա համար. Իսրայելից սպառնացել են
Իսրայելը յոթապատիկ ուժով կպատասխանի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա Եմենի «Անսար Ալլահ» շարժման իրականացրած հրթիռային հարձակմանը։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մեզ վնաս հասցնողը յոթապատիկ կվճարի դրա համար», - ասել է Կացը, որի խոսքերը տարածել է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` Եմենից արձակված հրթիռն այսօր ընկել է Իսրայելի գլխավոր օդանավակայանի տարածքում։ Դրա հետևանքով օդանավակայանի աշխատանքը կես ժամով կանգ է առել։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հետաքննություն է սկսել։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 9-ին մերժել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եռօրյա զինադադարի առաջար...
Դա թեստ էր Ուկրաինայի համար. Պեսկով
Ռուսաստանի կողմից առաջարկված հրադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը՝ ձգտելու խաղաղ կարգավորման: Այս մասին...
ՊՆ խոսնակը` Տավուշում հնչած ադրբեջանական կրակոցների մասին
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՊՆ խեսնակ Ա...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ...