2016-ին ՀՀ-ն մերժել է Ադրբեջանի առաջարկը. Սերժ Սարգսյան
Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ անդրադառնալով 1994թ․ մայիսի 12-ի Ադրբեջանի հետ ստորագրված հրադադարին, Սերժ Սարգսյանն ասել է․ «Ովքեր ասում են՝ սխալ էր հրադադար ստորագրելը, իրավիճակին չէին տիրապետում․․․ Ասում են՝ չդադարեցնեիք․ լավ, չէինք դադարեցնում, պիտի հասնեինք Բաքո՞ւ, գերի վերցնեինք Ադրբեջանի ղեկավարությանն ու ասեինք՝ ճանաչե՞ք։
Երկրորդ, կարևորը ռազմական գործողությունների ժամանակ տարածք գրավելը չէ, որովհետև հետո անհրաժեշտություն կա՝ պահելու, մենք ի վիճակի՞ էինք էդ մեծ ռազմաճակատի գիծը երկու-երեք անգամ էլ մեծացնեինք ու ամուր պաշտպանեինք։ Ոչ։ Ձեռքբերում էր, չէ՞, երբ Ադրբեջանը հրադադարի առաջարկով դիմել էր նաև ԼՂ-ին, գիտեի՞ք արդյոք, որ այդ համաձայնագրի տակ ստորագրել են ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի, այլև ԼՂ-ի ներկայացուցիչը։ Հենց այդ ստորագրության համար երկար տարիներ Ադրբեջանը ջանքեր էր գործադրում ստորագրությունը համաձայնագրի տակից հանելու համար։
Պատահական չէր, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիներն առաջարկում էին, որպեսզի հրադադարի նոր համաձայնագիր ստորագրվի, ինչը հայկական կողմից կտրականապես մերժվեց»։
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է քովիդով հիվանդանա. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի շքերթին մասնակցելու մասին
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերո...
Արցախում առաջինը կայցելեմ ծնողներիս և զոհված ընկերներիս գերեզմաններին. Սերժ Սարգսյան
Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը կայցելեմ ծնողներիս և զոհված ընկերներիս գերեզմաններին: Այս մասի...
Փաշինյանը նրա հոգեզավակը չէ. Սերժ Սարգսյան
Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի այսօրվա կառավարչին անվանել է խելապակաս, պատուհաս, արդյո՞ք դուք համարում եք, որ նրանց մոտեց...
Թուրքիայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Օզգուր Օզելը հարձակման է ենթարկվել: Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը հարձա...