Քանի անձ է ծխելու համար պատասխանատվության ենթարկվել
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում հանրային վայրերում ծխելու համար պատասխանատվության է ենթարկվել 897 անձ: Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՆԳՆ-ից։
Պատասխանատվության ենթարկվածներից 865-ը ֆիզիկական անձինք են, 32-ը՝ հանրային սննդի օբյեկտների պատասխանատուներ և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ։
ՆԳՆ-ից նաև նշել են, որ 2023թ․ ընթացքում այս արարքի համար, ընդհանուր առմամբ, պատասխանատվության է ենթարկվել 8214 հոգի, որից 7838-ը՝ ֆիզիկական, 376-ը՝ պաշտոնատար անձ:
2024թ․ ընթացքում, ընդհանուր առմամբ, սույն հոդվածով պատասխանատվության է ենթարկվել 4161 անձ, որից 3963-ը՝ ֆիզիկական, իսկ 198-ը՝ պաշտոնատար:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի կենտրոնում քանդում են Գևորգ Թամանյանի նախագծած շենքը
Մեկը Երևանի կենտրոնում քանի օր է քանդում է Գևորգ Թամանյանի նախագծած շենքը առավոտ-ցերեկ-գիշեր: Այս մասին ֆեյսբուքում գրառ...
Տեղի ունեցած հոսանքազրկումները ԲԷՑ-ի հետ առնչություն չունեն
Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունը Auroranews-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ այսօր ընկերության` Երևանը սպասարկող ենթ...
Ոչ ծանր հանցանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է անձին զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից: Այս մասին հահտնել են ՀՀ-...
Սպասվում են հորդառատ անձրևներ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգա...