Շոկոլադե կոնֆետների մեջ հայտնաբերվել է թմրամիջոց. ՔԿԾ
Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Այս մասին հայտնել են ՔԿԾ-ից:
«Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 142,95 գրամ։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, այնուհետ հատուկ նավակներ կիջեցվեն՝ ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:Նշենք՝...
Աթենքից Երևան ժամանած տղամարդու մոտ 200 մլն դրամ արժեքով թմրամիջոց է հայտնաբերվել
Մայիսի 1-ին թմրամիջոցների մաքսանենգության դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։Քրեական ոստիկանության թմրամիջոց...
Պայթյուն և հրդեհ բնակելի շենքում. կան զոհեր. Մոսկվա
Մոսկվայի հարավարևմուտքում Գեներալ Տյուլենևի փողոցի բնակելի շենքի իններորդ հարկի բնակարանում պայթյուն է տեղի ունեցել, որի...
Երկրաշարժ` Թեհրանում
Շաբաթ երեկոյան Թեհրանի մոտակայքում գտնվող Քարաջ քաղաքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մ...