Աթենքից Երևան ժամանած տղամարդու մոտ 200 մլն դրամ արժեքով թմրամիջոց է հայտնաբերվել
Մայիսի 1-ին թմրամիջոցների մաքսանենգության դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտե՝ համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկաններն, օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս, համագործակցեցին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։
Արդյունքում՝ Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի «էքստզի» տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկաին, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։
Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։
Նմանատիպ հոդվածներ
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, այնուհետ հատուկ նավակներ կիջեցվեն՝ ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:Նշենք՝...
Շոկոլադե կոնֆետների մեջ հայտնաբերվել է թմրամիջոց. ՔԿԾ
Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգությա...
Պայթյուն և հրդեհ բնակելի շենքում. կան զոհեր. Մոսկվա
Մոսկվայի հարավարևմուտքում Գեներալ Տյուլենևի փողոցի բնակելի շենքի իններորդ հարկի բնակարանում պայթյուն է տեղի ունեցել, որի...
Երկրաշարժ` Թեհրանում
Շաբաթ երեկոյան Թեհրանի մոտակայքում գտնվող Քարաջ քաղաքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մ...