Պայթյուն և հրդեհ բնակելի շենքում. կան զոհեր. Մոսկվա
Մոսկվայի հարավարևմուտքում Գեներալ Տյուլենևի փողոցի բնակելի շենքի իններորդ հարկի բնակարանում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ:
Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ավերվել է։
«Ընթանում է մարդկանց օպերատիվ տարհանում մայրաքաղաքի հարավարևմուտքում գտնվող շենքի բնակարաններից», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի ուշ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ շենքից տարհանում են բոլոր մարդկանց։ Նաև հայտնի է դարձել երկու զոհի մասին։
Մոսկվայի ՔԿ ԳՔՎ-ում (Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչությունում) հաստատել են պայթյունի մասին տեղեկությունը։ Այս փաստով կազմակերպվել է նախաքննական ստուգում։ Գերատեսչությունում նշել են, որ «հրդեհը մարելուց հետո մայրաքաղաքային ՔԿ-ի քննիչներն ու քրեագետները կսկսեն դեպքի վայրի զննությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, այնուհետ հատուկ նավակներ կիջեցվեն՝ ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:Նշենք՝...
Արտաշատում կարկուտը վնասել է բերքը, տների ապակիները և տանիքները
Արտաշատում կարկուտը վնասել է ամբողջ բերքը, ինչ կա-չկա, ջարդել է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է Արտաշատ համայ...
Ռուս ազգայնականների հարձակման հետևանքով հայ տղամարդ է մահացել
«Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները ներխուժել են Լենինգրադի մարզի բնակարաններից մեկը, որից հետո հրդեհ է բռնկվել: Զո...
Աղջկա ստամոքսից 15 սմ երկարությամբ գդալ են հանել. ՌԴ
Մոսկվայում բժիշկները վիրահատությամբ 14-ամյա աղջկա ստամոքսից 15 սանտիմետր երկարությամբ մետաղյա գդալ են հանել։ Աղջիկը փորձ...