Պեսկովը հայտնել է՝ որ դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել
Ռուսաստանը, համաձայն միջուկային նոր դոկտրինի կետերի, կարող է միջուկային զենք կիրառել արեւմտյան երկրների կողմից ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը։
«Իսկապես, միջուկային զենքի վերաբերյալ մեր դոկտրինում ամեն ինչ գրված է: Դա իսկապես այդպես է, այս դոկտրինան հասանելի է»,- նշել է Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում։
Կրեմլի ներկայացուցիչը խոսել է նաեւ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայման մասին։ Պեսկովն ընդգծել է, որ դա «բացարձակապես անընդունելի է» Ռուսաստանի համար և «կրիտիկական վտանգ» է ներկայացնում Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 9-ին մերժել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եռօրյա զինադադարի առաջար...
Դա թեստ էր Ուկրաինայի համար. Պեսկով
Ռուսաստանի կողմից առաջարկված հրադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը՝ ձգտելու խաղաղ կարգավորման: Այս մասին...
Աշխարհը պետք է վախենա. Պակիստանը սպառնացել է միջուկային պատերազմով
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը լուրջ մտահոգություն է հայտնել Հնդկաստանի հետ առճակատման հնարավոր սրման վերա...
Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ...