Աշխարհը պետք է վախենա. Պակիստանը սպառնացել է միջուկային պատերազմով
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը լուրջ մտահոգություն է հայտնել Հնդկաստանի հետ առճակատման հնարավոր սրման վերաբերյալ՝ ընդգծելով, որ երկու միջուկային տերությունների միջև հակամարտությունը կրում է համաշխարհային ռիսկեր և աշխարհը պետք է վախենա:
SkyNews-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ցանկացած սադրանք կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի՝ անկանխատեսելի հետևանքներով, չնայած դիվանագիտական կարգավորման հույսերին։
Ասիֆը նշել է, որ Պակիստանը ստիպված կլինի նույն կերպ արձագանքել Հնդկաստանի ագրեսիվ գործողություններին և կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ավելի ակտիվորեն ներգրավվել լարվածության նվազեցման գործում։ Վաշինգտոնը, իր ազդեցությամբ երկու կողմերի վրա, կարող է կարևոր դեր խաղալ աղետալի սցենարը կանխելու գործում:
Հայտարարությունը հնչում է Քաշմիրի շուրջ երկարատև տարածքային վեճի ֆոնին, որը շարունակում է մնալ թեժ կետ՝ հրադադարի կանոնավոր խախտումներով։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 9-ին մերժել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եռօրյա զինադադարի առաջար...
Դա թեստ էր Ուկրաինայի համար. Պեսկով
Ռուսաստանի կողմից առաջարկված հրադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը՝ ձգտելու խաղաղ կարգավորման: Այս մասին...
ԿՀՎ փոխտնօրենի 21-ամյա որդին uպանվել է Ուկրաինայի դեմ մարտնչելիս
ՌԴ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրենի 21-ամյա որդին` Մայքլ Գլոսը սպանվել է 2024 թվականի ապրիլին...
Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ...