Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աճող ճնշման ֆոնին, Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հրաժարվել տարածքների մի մասից: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա ասել է բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Սցենարներից մեկը տարածքներից հրաժարվելն է։ Դա անարդար է, բայց հանուն խաղաղության (թեկուզ ժամանակավոր)` դա կարող է լուծում դառնալ», — նշել է Կլիչկոն։
Նրա խոսքով՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է կանգնել «ցավոտ որոշում» կայացնելու անհրաժեշտության առաջ:
Կլիչկոն հստակեցրել է, սակայն, որ չի մասնակցում բանակցություններին և Զելենսկու հետ չի քննարկել կարգավորման հնարավոր մանրամասները:
«Դա իմ գործառույթը չէ։ Դա Զելենսկու գործառույթն է», - հավելել է նա։
Ավելի վաղ մեկնաբանելով Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի միջև տեղի ունեցած լեզվակռիվը՝ Կիևի քաղաքապետը կարծիք է հայտնել, որ նշված հանդիպմանն արծարծված հարցերն ավելի լավ է քննարկել «առանց տեսախցիկների»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 9-ին մերժել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եռօրյա զինադադարի առաջար...
Դա թեստ էր Ուկրաինայի համար. Պեսկով
Ռուսաստանի կողմից առաջարկված հրադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը՝ ձգտելու խաղաղ կարգավորման: Այս մասին...
Աշխարհը պետք է վախենա. Պակիստանը սպառնացել է միջուկային պատերազմով
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը լուրջ մտահոգություն է հայտնել Հնդկաստանի հետ առճակատման հնարավոր սրման վերա...
ԿՀՎ փոխտնօրենի 21-ամյա որդին uպանվել է Ուկրաինայի դեմ մարտնչելիս
ՌԴ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրենի 21-ամյա որդին` Մայքլ Գլոսը սպանվել է 2024 թվականի ապրիլին...