Հրդեհ Գնդեվազ գյուղում․ այրվել են անասնագոմի և թոնրատան տանիքներ
Ապրիլի 23-ին, ժամը 03:38-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է տանը կից շինություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2/4 փողոցի տներից մեկին կից անասնագոմի և թոնրատան տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։00-ին, մարվել՝ 07:10-ին: Այրվել են 300 քմ ընդհանուր տանիքի մոտ 210 քմ հատվածը և մոտ 100 քմ բաղդադե ծածկը։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ և թոնրատուն։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում թաղամասերը հեղեղված են․ բնակիչները տանիքի վրա են գիշերում
Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան ավանում մի քանի ժամ տեղացած հորդառատ անձրևից հետո ափերից դուրս է եկել ջրանցքը, որը տեղացի...
Ուկրաինայում դրոնը հարվածել է ավտոբուսին. կան զոհեր և վիրավորներ
Ռուս զինվորականները կամիկաձե դրոնով հարված են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Մանգանեց քաղաքին։ Այս մասին հայտա...
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանը։Հիշեցնենք` Ֆրանցիսկոս պ...
Փրկարարները գետից ավտոմեքենա են դուրս բերել. մանրամասներ
Ապրիլի 24-ին, ժամը 14։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...