Հաստատվել են բուհերի առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը
ՀՀ ԿԳՄՍ-ն հայտնել է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը:
Ըստ այդմ՝ 9,322 տեղ հատկացվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, 129 տեղ՝ Եվրոպական համալսարանին, 549 տեղ՝ ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Նախորդ շաբաթ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ բուհերի 2025-2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
Նմանատիպ հոդվածներ
Հարկատուները չեն կարողանում լիարժեք գործունեություն ծավալել. ո՞վ է մեղավորը
Ինչպես գիտեք ներկայում բոլոր հարկային հաշվետվությունները, ինչպես նաև հարկային հաշիվները, հաշիվ ապրանքագրերը (ֆակտուրա) դ...
Երեխան գրկին մեքենա վարող քաղաքացին հայտնաբերվել է
Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին։ Այս մասին հայտ...
Լքել են երկիրը մինչև քրեական գործի հարուցումը․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ մի շարք գազալցակայաններում հարկե...
Կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ․ Սուրենյանը՝ եղանակի մասին
Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Այս մասին ֆեյսբու...