Լքել են երկիրը մինչև քրեական գործի հարուցումը․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ մի շարք գազալցակայաններում հարկերից խուսափելու գործով անցնող մի շարք անձինք լքել են Հայաստանը մինչև քրեական գործի հարուցումը
Նա նշել է, որ երկրից մեկնելիս նրանց չէին կարող ձերբակալել, քանի որ այդ պահին դրա համար հիմքեր չեն եղել։ Այժմ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
«Գործի քննությունը շարունակվում է, մենք պարզում ենք հանգամանքները, թե ինչպես են այդ ձեռնարկությունները թաքցրել իրենց շրջանառությունը։ Մենք արդեն փաստեր ունենք, իսկ գումարի մի մասը (չվճարված հարկերը–խմբ.) փոխհատուցվել է»,- ասել է Պողոսյանը։
Նշենք՝ քրեական գործը վերաբերում է 18 գազալցակայանների սեփականատեր Վ. Կ.–ին (Վիլիկ Կարապետյան` նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին–խմբ.): Նա կասկածվում է մոտ 1,3 մլրդ դրամի հարկեր չվճարելու մեջ:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն նշել էր, որ Վ.Կ.–ն գազ տեղափոխելու համար ավտոցիստեռները կահավորել է այնպես, որ դրանց մի մասը չֆիքսվի: Բացի այդ, նրա կարգադրությամբ գազալցակայաններում հաշվիչների ծրագրային ապահովմանը միջամտություն է իրականացվել, որի արդյունքում դրանք ցույց են տվել նվազեցված թվեր։
Նմանատիպ հոդվածներ
Հարկատուները չեն կարողանում լիարժեք գործունեություն ծավալել. ո՞վ է մեղավորը
Ինչպես գիտեք ներկայում բոլոր հարկային հաշվետվությունները, ինչպես նաև հարկային հաշիվները, հաշիվ ապրանքագրերը (ֆակտուրա) դ...
Երեխան գրկին մեքենա վարող քաղաքացին հայտնաբերվել է
Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին։ Այս մասին հայտ...
Կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ․ Սուրենյանը՝ եղանակի մասին
Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Այս մասին ֆեյսբու...
Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներ փակ կլինեն
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 1...