Հայտնի է ովքեր կազատվեն գույքահարկից
Երևանում բնակելի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն կսահմանվի՝ 41․429․573 դրամի չափով ազատելով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից։ Նախագիծն ընդգրկված է Երևանի ավագանու վաղվա նիստի օրակարգում։
Գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կկատարվի վճարում: Սահմանված արտոնությունները կկիրառվեն քաղաքացիների՝ հետևյալ խմբերի նկատմամբ.
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ, Լեռնային Ղարաբաղի և ՀՀ պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը և (կամ) փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև Երևանի ավագանու 2022թ․ դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշումն ուժի մեջ մտնելը, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձինք կամ նրանց ընտանիքի անդամները:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ուկրաինան պետք է Ղրիմը ճանաչի ռուսական. Թրամփը սպասում է
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ հանուն պատերազմի ավարտի: Ա...
Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ–ն՝ ջահերով երթի վերաբերյալ խոսակցությունների մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է լուրերը, թե բուհեր ու դպրոցներ շրջաբերականներ է ու...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...