Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ–ն՝ ջահերով երթի վերաբերյալ խոսակցությունների մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է լուրերը, թե բուհեր ու դպրոցներ շրջաբերականներ է ուղարկել ջահերով երթին չմասնակցելու վերաբերյալ կոչով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը ասել է, որ դա կեղծ ու անհիմն տեղեկություն է։
«Նման շրջաբերական, իհարկե, չի գնացել։ Նշված տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Նման խոսակցություն երբևէ, որևէ մակարդակում տեղի չի ունեցել»,– նշել է Վահանյանը։
Հիշեցնենք, որ ջահերով երթից առաջ, որպես բողոքի նշան, դաշնակցական երիտասարդներն ավանդաբար այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Դրանից հետո բոլորը շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` 1915 թվականին տեղի ունեցած Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից. գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։«Հայաստանը դուրս չի եկել,...
Ուկրաինան պետք է Ղրիմը ճանաչի ռուսական. Թրամփը սպասում է
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ հանուն պատերազմի ավարտի: Ա...
Կայացել է Թրամփի և Զելենկսու հանդիպումը. ինչ է հայտնի
Թրամփի և Զելենսկու հանդիպումն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկ...