Ռուսները չեն արձագանքում այս առաջարկին. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան պատրաստ է «Զատկի զինադադարը» երկարաձգել մինչև 30 օրով, սակայն ռուսները չեն արձագանքում այս առաջարկին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հայտնում է Censor.NET-ը։
«Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զատկի զինադադարին», մենք դեռ չենք լսել Մոսկվայի արձագանքը հրադադարը 30 օրով երկարացնելու մեր առաջարկին: Չնայած երեկ և այսօր մարտական ակտիվության մի փոքր նվազմանը, ռուսական զորքերը շարունակում են գրոհել ուկրաինական դիրքերը»,- ասել է Անդրեյ Սիբիգանը:
Նախարարն ընդգծել է, որ գլխավոր հարցն այն է, որ երեկ Ուկրաինան առաջարկել է երկարաձգել հրադադարը կեսգիշերից հետո, եթե Ռուսաստանը փոխադարձ պատասխան տա։ Մոսկվայից, սակայն, արձագանք չկա։
«Ռուսաստանի գործողությունները կեսգիշերից հետո, վաղը և շաբաթվա ընթացքում ցույց կտան Ռուսաստանի իրական վերաբերմունքը ԱՄՆ խաղաղության ջանքերին և 30 օրով լիակատար զինադադարի առաջարկներին: Դրանք ցույց կտան՝ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, թե Պուտինի երեկվա հայտարարությունները պարզապես շահարկում են»,- եզրափակել է արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայից կոչով դիմել են Զելենսկիին
Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չընդունի Զատկի զինադադարի մասին Ռուսաստանի առաջարկը, դա մեծ քաղաքական սխալ կ...
Հայաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ զորավարժություն
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության...
Ուկրաինյաի ԶՈՒ-ին հրամայվել է դադարեցնել կրակը. BBC
Ուկրաինայի զինված ուժերը կրակը դադարեցնելու և հրադադարի խախտումներ արձանագրելու հրաման են ստացել։ Այս մասին հայտնում է B...
Զելենսկին հայտարարություն է տարածել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է «հայելային» պատասխան տալ Զատկի զինադադարի ժամանակ...