Զելենսկին հայտարարություն է տարածել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է «հայելային» պատասխան տալ Զատկի զինադադարի ժամանակ Ռուսաստանի ցանկացած գործողություններին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Զելենսկին ընդգծել է, որ եթե Ռուսաստանն իրականում պահպանի հրադադարի ամբողջական և անվերապահ ռեժիմը, Ուկրաինան կպատասխանի նույն կերպ։
«Լռություն՝ ի պատասխան լռության, հարվածներ՝ ի պաշտպանություն հարվածների»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ «եթե իսկապես լիակատար լռություն տիրի», Ուկրաինան կառաջարկի երկարաձգել զինադադարը Զատիկից հետո: Նախագահն ասել է, որ 30-ժամյա հրադադարը բավական է միայն վերնագրերի համար, մինչդեռ 30-օրյա ժամկետը կարող է վստահություն կառուցելու և խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն տալ:
«Երեսուն օրը կարող է խաղաղությանը հնարավորություն տալ»,- ընդգծել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ զորավարժություն
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության...
Ֆրանսիայից կոչով դիմել են Զելենսկիին
Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չընդունի Զատկի զինադադարի մասին Ռուսաստանի առաջարկը, դա մեծ քաղաքական սխալ կ...
Զելենսկին արձագանքել է զինադադարի մասին Պուտինի հրամանին
Ինչ վերաբերում է մարդկանց կյանքի հետ խաղալու Պուտինի վերջին փորձին, ապա այս պահին օդային հարձակումների մասին ահազանգը տա...
Ուկրաինյաի ԶՈՒ-ին հրամայվել է դադարեցնել կրակը. BBC
Ուկրաինայի զինված ուժերը կրակը դադարեցնելու և հրադադարի խախտումներ արձանագրելու հրաման են ստացել։ Այս մասին հայտնում է B...