Ղուկասյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
Համաձայն Գյումրի համայնքի ավագանու կանոնակարգի 116-րդ կետի՝ քաղաքի ավագանու անդամները համայնքի նորընտիր ղեկավարին հանձնեցին, Գյումրի համայնքի խորհրդանիշներ հանդիսացող լանջաշղթան և բանալին:
«Երդվում եմ պահպանել համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։
Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը, սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովորդի հավատին, նպաստել նյութական և հոգևոր վերելքին»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը
Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ: Նա նախկինում այդ պաշտոնում եղել է 13 տարի: Ընտրություններում ընդդի...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...
Երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամ...