Այս տարածքում ընդամենը 23 չորացած ծառ է հատվել. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր երեխաների, երևանցիների, գործընկերների հետ մասնակցել է ծառատունկին, որն իրականացվել է Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող տարածքում։
Ծառատունկից հետո լրագրողների այն հարցին, թե նույն տարածքում վերջերս ծառեր են հատվել ասաց. «Այս տարածքում ընդամենը 23 չորացած ծառ է հատվել, որոնք չորացել էին ոռոգման համակարգի բացակայության պատճառով»։
Քաղաքապետը նշեց, որ համաքաղաքային ծառատունկի շրջանակներում այսօր Նոր Նորքի 5–րդ զանգվածի եկեղեցու ստորին տարածքում՝ մոտ 6 հեկտար տարածքի վրա 1300 ծառ և 200 մշտադալար թուփ են տնկում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բլոգեր Էդուարդ Հայրումյանն էր ահազանգել, տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակել, որ հատվել են կենսունակ ծառեր: Ծառերի բների վրա էլ հող են լցրել, հատումը թաքցնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում ՀՀ անկախությունը ոտնահարել. Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետարանում քիչ առաջ տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը: Մին...
Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց. պարզաբանում Սերժ Սարգսյանից
Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժելուց հետո չձերբակալեցինք ու չկալանավորեցինք Փաշինյանին, որովհետև այդ ժամանակահատվածում չէինք գն...
ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Ղրիմը որպես ռուսական. Bloomberg
ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Ղրիմը որպես ռուսական, եթե Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիր կնքվի: Այս մասին գրում է Bloo...
Ղրիմը ռուսակա՞ն է. Թրամպը՝ Պորոշենկոյին
«Ասացեք, Ղրիմը ռուսակա՞ն է»,-Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն պատմել Է The New York Times-ին այն մասին, թե ինչպես է...