Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց. պարզաբանում Սերժ Սարգսյանից
Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժելուց հետո չձերբակալեցինք ու չկալանավորեցինք Փաշինյանին, որովհետև այդ ժամանակահատվածում չէինք գնահատում, որ փողոցում կար այնքան մարդ, որոնք ի զորու են իշխանափոխություն իրականացնել:
Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ «նման շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան ուժ ես կիրառում, այնքան մարդկանց քանակն ավելանում է»:
«2016-ին Սասնա ծռերը գրավեցին ՊՊԾ գունդը, շատերը խորհուրդ էին տալիս մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ես ասում էի՝ ինչպես եք պատկերացնում 30-ից ավելի դիակներից հետո հասարակության վիճակը։ Ես ասում էի, ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան երկրի ապագան։ Կամաց-կամաց հարցը լուծվեց ու մեղավորները ստացան արժանի պատիժ։ Հետահայաց կարելի է ասել, եթե այսպես անեիք, ամեն ինչ լավ կլիներ»,- նշել է երրորդ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Այս տարածքում ընդամենը 23 չորացած ծառ է հատվել. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր երեխաների, երևանցիների, գործընկերների հետ մասնակցել է ծառատունկին, որն իրականացվե...
Հայտնի են դարձել Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ կիրառած երկրները
Հայտնի են դարձել Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ կիրառած երկրները: 2025 թվականի ապրիլի վերջի դրությամբ Ռուսաստանի...
Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ներխուժել Կուրսկի մարզ. Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատները, գրոհային խմբերի հետ միասին, կան...
Սարկոզիի՝ խաղաղության Նոբելյան մրցանակի առաջարկը ինչու է մերժել Սերժ Սարգսյանը
«Վերջին տարիներին լույս տեսած մի գրքում նկարագրված է՝ ինչպես է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին 2010թ․ ձեզ առաջարկել խա...