ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Ղրիմը որպես ռուսական. Bloomberg
ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Ղրիմը որպես ռուսական, եթե Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիր կնքվի:
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ համաձայնագրի քննարկմանը տեղյակ աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ այս զիջումը վերջին ազդանշանն է այն մասին, որ Թրամփը ձգտում է ամրապնդել հրադադարի համաձայնագրի դրույթները։ Լրատվամիջոցի աղբյուրները սակայն նշում են, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին առաջարկներ է ներկայացրել հնարավոր խաղաղ համաձանագրի վերաբերյալ, որոնց թվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը՝ երկարաժամկետ հրադադարի դեպքում։ Այս դեպում որոշակի հանդարտություն կգրանցվի առաջնագծում, Ռուսաստանը կպահպանի վերահսկողությունը հակամարտության ընթացքում ձեռք բերած տարածքների վրա, իսկ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու իր ծրագրերից։
Նմանատիպ հոդվածներ
Այս տարածքում ընդամենը 23 չորացած ծառ է հատվել. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր երեխաների, երևանցիների, գործընկերների հետ մասնակցել է ծառատունկին, որն իրականացվե...
Ղրիմը ռուսակա՞ն է. Թրամպը՝ Պորոշենկոյին
«Ասացեք, Ղրիմը ռուսակա՞ն է»,-Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն պատմել Է The New York Times-ին այն մասին, թե ինչպես է...
Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հա...
Քվեարկության մասնակիցների թիվը՝ 11:00-ի դրությամբ
Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ուն...