Վարդան Ղուկասյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու հավանականության մասին
Եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, եթե իրենք կանչեն ու ասեն՝ այո մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենց համաձայնությունը տան և իմ կողիքին կանգնեն, այո: Այս մասին ասել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պատասխանելով այն հարցին, թե 2026 թվականին հնարավո՞ր է, որ վարչապետի թեկնածու առաջադրվի:
Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը նաև հայտարարել է, որ կողմ է միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով:
Նա վերահաստատեց նախընտրական իր տված խոստումները, թե Ռուսաստանից գործարարներ են գնալու Գյումրի: «Այստեղ մենք պետք է հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պետք է համատեղ գործարանների, ձեռնարկությունների խնդիր լուծենք և կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի»,- ասաց նա:
Նա նաև առաջարկ արեց արևմտամետ ուժերին, որ նրանք էլ Եվրոպայից ու Ամերիկայից ներդրումներ բերեն և ինքը տարածք էլ կտարամադրի, ամեն ինչ էլ կանի:
Դիտարկմանը՝ իրեն կարող են քննադատել, որ ասաց՝ կողմ է միութենական պետությանը, նա արձագանքեց. «Ոչինչ թող քննադատեն, ես հեչ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածոեւմ: Մենք պետք է Բելառուսի սկզբունքով պահենք այս ամեն ինչը»:
Ինչ վերաբերում անկախությանը, նա ասաց՝ դա է անկախությունը: «Հիմա Լուկաշենկո՞ն է լավ նստում, թե՝ մնացած երկրները: Նայեք թե Լուկաշենկոն իրեն ոնց է պահում: Մենք այս հարևանները որ ունենք, չենք կարող փոխել, մենք, ցավոք սրտի, եվրոպայում չենք գտնվում: Մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք դրա վրա: Ես այդպես եմ գտնում, բայց պաշտպանելով Հայաստանի անկախությունը և շատ-շատ խնդիրներ, նաև սուվերեն վիճակը»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 զեմ ձայներով քաղաքապետ է ընտրել Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չի մասնակցել նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Գյումրիի ընտրություններին։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավորը՝ սահմանին վերջին տարիներին իրականացրած ամրաշինական աշխատանքների մասին
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին իրականացրել է աննախադեպ ծավալի ամրաշինական աշխատանքներ՝...
Մոռացեք այդ մասին․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացեք այդ մասին։ ԱԺ-ում նման հայտարարություն արեց վարչապետ Ն...
Այդ շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է․ վարչապետ
Պետականության կառուցումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«1...
Հնդկաստանը փակել է Ինդուսի գետից ջրի հոսքը Պակիստան՝ խախտելով պատմական համաձայնագիրը
Հնդկաստանը 1960 թվականին Ինդուս գետի ջրերի մասին Պակիստանի հետ պատմական պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ...