ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խիստ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև գիշերվա ընթացքում վերսկսված փոխադարձ կրակոցների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ Գուտերեշին հատկապես անհանգստացրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումները, այդ թվում՝ Իրանում հարսանեկան արարողության ուղղությամբ ենթադրյալ հարվածի մասին տեղեկությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ բնակչության դեմ բոլոր հարձակումները և հիշեցրել, որ կողմերը պարտավոր են պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։
Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, զսպվածություն ցուցաբերել և խուսափել այնպիսի գործողություններից ու հռետորաբանությունից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը։
ՄԱԿ-ում զգուշացրել են, որ հետագա էսկալացիան կարող է կործանարար հետևանքներ ունենալ ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
Գուտերեշը նաև ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել շտապ վերադառնալ դիվանագիտական ճանապարհին՝ ընդգծելով, որ համապարփակ և երկարատև կարգավորման հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Պուտին
Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրե...
Եթե պետք չէ՝ վաղն իսկ կհեռանանք․ Պուտինը՝ Գյումրիի բազայի մասին
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագիրը պետք է որոշի հայկական կողմը։ Եթե Հայաստանը համարի, որ այդ ռ...
Գերմանիան Ռուսաստանին մեղադրում է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ
Գերմանիան պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգ-Հալլե օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Այս մասին հա...