Երբ կդադարեն տեղումները․ եղանակը ՀՀ-ում
Ապրիլի 15-16-ին հանրապետության շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ապրիլի 14-16ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերատեսչությունից հայտնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չեն սպասվում։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները փակել են Միկոյան փողոցը․ մանրամասներ
Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին: Բնակիչները հայտարարություն են տարածել,...
Դատախազությունը կբողոքարկի Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը
Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանին ար...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...
Ավինյանն ընդունել է Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչներին․ մանրամասներ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիո...