Դա կախված է Պուտինի որոշումից․ Պեսկով
Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի երկարաձգման որոշումը կախված կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Բայց նախ Մոսկվան Վաշինգտոնի հետ կքննարկի Կիևի կողմից կատարված բոլոր խախտումները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա կախված կլինի նախագահ Պուտինի որոշումից»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնագիրը կերկարաձգվի ապրիլի 16-ին:
Պեսկովը հիշեցրել է, որ «մորատորիումը, ըստ էության, չի պահպանվել ուկրաինական կողմից»։
«Հետևաբար, իհարկե, անհրաժեշտ կլինի վերլուծել այս 30 օրը: Ամերիկացիների հետ, հավանաբար, տեղեկություններ և նկատառումներ փոխանակելու համար: Եվ այդ ժամանակ գերագույն հրամանատարը՝ նախագահը, որոշում կկայացնի»,- ամփոփել է Կրեմլի ներկայացուցիչը։
Մարտի 18-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Պուտինը համաձայնել է էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումներից 30 օրով զերծ մնալու առաջարկին և հրաման է տվել ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կաջակցի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ զորավարժություն
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության...
ՊՆ խոսնակը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն...
Ռուսաստանը պատրաստ է դիմել կոշտ միջոցների. Զախարովա
Ռուսաստանը անխուսափելի և կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի Ճապոնիայի ցանկացած քայլի դեմ՝ Կիևին զենք մատակարարելուն որևէ կ...
Ադրբեջանը հայտնվել է աշխարհի խոշորագույն զենք գնողների ցուցակում
Լեհաստանը, Ռումինիան և Հնդկաստանը գլխավորել են 2024 թվականին զենք գնող երկրների համաշխարհային վարկանիշը, RIA Novosti-ին...