ԱԱԾ-ն՝ Արցախում մահացած կնոջ դին ՀՀ տեղափոխելու մասին
Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է. Այս մասին Radar Armenia-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են ԱԱԾ-ից։
«Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում: Այս փուլում այլ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»,- նշել են ԱԱԾ-ից:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի առողջապահության նախարարության պաշտոնյան ասել էր, որ եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի համապատասխան մարմինները։
Նախորդ տարի հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում տարեց հայուհի է մահացել։ Նա այն քիչ հայերից էր, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել էր մնալ Ստեփանակերտում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կինը մահացել է սուր թոք-սրտային անբավարարությունից՝ թոքի զարկերակի տրոմբոզի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները փակել են Միկոյան փողոցը․ մանրամասներ
Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին: Բնակիչները հայտարարություն են տարածել,...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...
Դատախազությունը կբողոքարկի Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը
Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանին ար...
Ավինյանն ընդունել է Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչներին․ մանրամասներ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիո...