Արցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել. Armlur
Արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը։ Այս առնչությամբ «Վերադարձ» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պետրոսյանը մանրամասներ է հայտնել Armlur.am–ին:
«Մայիսի 1-3-ը նախատեսված է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնություն։ Նախնական հայտերը մենք ներկայացրել ենք։ Հայաստանի հավաքականի կազմում 7 արցախցի երեխա կա՝ 5 տղա և 2 աղջիկ։
Նշեմ, որ այս երեխաներն ընդգրվել են Հայաստանի ֆեդերացիայի հավաքականի կազմում միայն Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղեր գրավելուց հետո։ Երեխաները սիրով ընդգրկվեցին Հայաստանի ֆեդերացիայի հավաքականի կազմում և այդ կերպ հնարավորություն են ստանում մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»,- ասել է մարզիչ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ նախնական հայտից ելնելով, Հայաստանում Լիտվայի դեսպանատունը մերժել է արցախցի երեխաներին՝ նշելով, որ դեսպանատունը չի կարող թույլատրել։
«Լիտվայի դեսպանատունը մերժել է մեզ։ Դեսպանատունը բացատրել է, որ չեն կարող թույլատրել, քանի որ Հայստանի և ԵՄ երկրների միջև պայմանավորվածություն կա կնքված։ Ըստ այդ պայմանավորվածության էլ 070 կոդով անձնագրերի տեր մարդիկ չեն կարող եվրոպական երկրներ այցելել։ Այս ամենից ելնելով՝ դիմել եմ ՀՀ ԱԳՆ։ Իրենք էլ նույն պատասխանն են ասել։ Ինչպես հայտնել են՝ միայն Ֆրանսիան և Գերմանիան հնարավոր է թույլատրեն, մնացած երկրները, հատկապես, Մերձբալթյան երկրները վիզա չեն տրամադրում»,- ասել է մարզիչը։
Արմեն Պետրոսյանը խնդիրն այլ տեղ է տեսնում.
«Այդ նույն երեխաներից ոմանք, նույն 070 կոդով երեխաները Լիսաբոնում մասնակցել են Եվրոպայի առաջնությանը, տարբեր մրցաշարերի ու մրցանակային տեղեր զբաղեցրել։
Ստացվում է, որ ՀՀ իշխանության ձեռքին է ամեն ինչ․ եթե իրենք չդիմեին այդ խնդրով, որ 070 կոդով չպետք է թույլատրել, ապա որևէ խնդիր չէր լինի, քանի որ էլի եմ շեշտում այդ նույն երեխաներից շատերը նույն 070 կոդով գնացել-եկել են եվրոպական քաղաքներ»,- ասել է Արմեն Պետրոսյանը և հավելել,- «Մեր երեխաներին այ էդ ձևով կոտրել են։ Ես էլ կոչ եմ արել ավելի շատ աշխատել, երբեք չկոտրվել, թևաթափ չլինել ու հոգեպես չկոտրվել։
Ապրիլի 27-ին տեղի է ունենալու Կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունը, որին կ իմ սաները ևս մասնակցելու են՝ իրենց թիկունքում կրելով 070 կոդը՝ ցույց տալու բոլորին, որ, անկախ ամեն ինչից, մենք չենք կոտրվում, շարունակում ենք մեր մարզումները և մեր մտքում պահում այն համոզմունքը, որ մեզ ոչինչ չի կարող կոտրել»։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծը այնքան դաժան է եղել, որ աշխատակիցը իր մարմնով ծածկել է բանտարկյալին
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՀՀ Արդարադատության նախարարի 2022թ-ի մայիսի 11-ի թիվ 227Ն հ...
Ադրբեջանը նոր պահանջ է դրել․ Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Թաթոյանը գրել է․ «Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջնե...
1 միլիոն ներգաղթյալի արտաքսում ԱՄՆ–ից՝ 1 տարում. WP
ԱՄՆ իշխանությունները նախատեսում են մեկ տարվա ընթացքում արտաքսել մինչև 1 միլիոն ներգաղթյալի: Washington Post-ի հաղորդմամբ...
Հայտնի է Շիրակի ողբերգական վթարի գործով դատավճիռը
Փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 16:15-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասութ...