Հայտնի է Շիրակի ողբերգական վթարի գործով դատավճիռը
Փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 16:15-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ, հրապարակվել է 2024 թվականի հուլիսի 26-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատավճռի եզրափակիչ մասը։
Ըստ Սարգսյանի, ով հանդիսանում է տուժողների լիազոր ներկայացուցիչը, դատարանը մեղավոր է ճանաչել Արմեն Տոնոյանին և նրան դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Բացի հիմնական պատժից, նա նաև 3 տարով զրկվել է վարորդական իրավունքից։ Մյուս մեղադրյալը՝ Արման Ալեքսանյանը, ևս ճանաչվել է մեղավոր և դատապարտվել է 750,000 դրամ վարչական տուգանքի։
Դատարանը մասնակիորեն բավարարել է տուժողների գույքային պահանջները՝ համապատասխանաբար 4 միլիոն և 2 միլիոն ՀՀ դրամի չափով։
Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրյալները լիովին ընդունել էին իրենց մեղքը, ինչի արդյունքում գործով ընտրվել էր արագացված դատաքննության ընթացակարգ, և նշանակվել էին լրացուցիչ դատական լսումներ։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք՝ Հ1-ի եթերից հետո. գործը դատարանում է
Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել...
Ծեծը այնքան դաժան է եղել, որ աշխատակիցը իր մարմնով ծածկել է բանտարկյալին
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՀՀ Արդարադատության նախարարի 2022թ-ի մայիսի 11-ի թիվ 227Ն հ...
Խնդիրներ` Դիլիջանի ջրամաքրման կայաններում. ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Դիլիջանում ջրամատակարարումը կդադարեցվի Նշվում է, որ անբարենպաստ եղանակի հե...
Աղքատություն և արտագաղթ` 100 000 արցախցո՞ւ. Արտակ Բեգլարյան
Կառավարությունն այսօր ընդունեց մի որոշում, որով խորացնելու է շուրջ 100,000 արցախցու աղքատությունը և շատերին արտագաղթի է...