1 միլիոն ներգաղթյալի արտաքսում ԱՄՆ–ից՝ 1 տարում. WP
ԱՄՆ իշխանությունները նախատեսում են մեկ տարվա ընթացքում արտաքսել մինչև 1 միլիոն ներգաղթյալի:
Washington Post-ի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են ուժեղացնել միգրացիոն վերահսկողությունը՝ նպատակ ունենալով մեկ տարվա ընթացքում արտաքսել շուրջ 1 միլիոն անօրինական ներգաղթյալի։
Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ԱՄՆ-ն կգերազանցի պատմական առավելագույն ցուցանիշը, որը գրանցվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, երբ մեկ տարվա ընթացքում արտաքսվել էր մոտ 400 հազար մարդ։ Նոր նախաձեռնությունն այդ ցուցանիշը կանցնի շուրջ 2,5 անգամ։
Թերթի տվյալներով՝ ներկայումս ԱՄՆ-ում ապրում է ավելի քան 11 միլիոն անօրինական ներգաղթյալ։
Վերլուծաբանները նշում են, որ նման զանգվածային գործողությունը մեծ լարվածություն է առաջացնելու ինչպես ներգաղթի համակարգում, այնպես էլ քաղաքական դաշտում՝ առաջացնելով իրավական, տնտեսական ու հումանիտար բազմաթիվ խնդիրներ։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծը այնքան դաժան է եղել, որ աշխատակիցը իր մարմնով ծածկել է բանտարկյալին
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՀՀ Արդարադատության նախարարի 2022թ-ի մայիսի 11-ի թիվ 227Ն հ...
Արցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել. Armlur
Արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը։ Այս առնչությամբ «Վերադ...
Ադրբեջանը նոր պահանջ է դրել․ Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Թաթոյանը գրել է․ «Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջնե...
Ծեծկռտուք՝ Հ1-ի եթերից հետո. գործը դատարանում է
Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել...