
ԱՄՆ-ն ազատեց չինական սմարթֆոններն ու տեխնիկան մաքսատուրքերից

ԱՄՆ-ն հանում է մաքսատուրքերը համակարգիչների, սմարթֆոնների և չիպերի վրայից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության տվյալներին:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է ազատել էլեկտրոնիկան փոխադարձ առևտրային մաքսատուրքերի ռեժիմից, ինչը վերաբերում է նաև Չինաստանից մատակարարվող տեխնիկային, որի վրա նախկինում կիրառվում էր 145%-ոց մաքսատուրք:
Այս որոշումը կայացվել է, որպեսզի կանխվի գնաճը՝ սպառողների մեծ ակտիվության ֆոնին, երբ նրանք սկսեցին խուճապային կերպով գնումներ կատարել՝ վախենալով ավելի մեծ թանկացումներից։
Թրամփի առևտրային պատերազմի շրջանակներում մաքսատուրքերի ենթակա ապրանքների ցանկից բացառվել են սմարթֆոնները, նոութբուքերը, կոշտ սկավառակները, հիշողության չիպերը, համակարգչային պրոցեսորները և կիսահաղորդիչների արտադրության համար նախատեսված մեքենաները, որոնց մեծ մասը ներմուծվում է ԱՄՆ: