Թրամփը 125%-ով բարձրացրել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքի բարձրացման մասին։


ԱՄՆ առաջնորդը հրապարակային հայտարարությամբ նշել է, որ հաշվի առնելով Չինաստանի կողմից համաշխարհային շուկաներին ցուցաբերված անհարգալից մոտեցումը, նա որոշել է բարձրացնել Չինաստանի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը մինչև 125%։ Մաքսատուրքերը կկիրառվեն անմիջապես։


Թրամփը նաև հավելել է, որ հույս ունի, որ Չինաստանը շուտով կհասկանա, որ այն ժամանակները, երբ հնարավոր էր առանց պատժամիջոցների շահույթներ ստանալ ԱՄՆ-ից ու մյուս երկրներից, անցյալում են, և այլևս ընդունելի չեն լինելու։


Նախագահը նշել է, որ ավելի քան 75 երկրներ դիմել են ԱՄՆ ներկայացուցչություններին՝ քննարկելու առևտրի, առևտրային խոչընդոտների, մաքսատուրքերի, արժույթի մանիպուլյացիաների և այլ հարցեր։


Թրամփը ընդգծել է, որ այս երկրները, իր հրահանգով, չեն ձեռնարկել պատասխան գործողություններ, ուստի նա որոշել է իրականացնել 90-օրյա դադար, ինչպես նաև նվազեցնել պատասխան մաքսատուրքերը մինչև 10%, որը նույնպես անմիջապես ուժի մեջ կմտնի։