Սյունիքում գործարկվեց էկոպարեկային ծառայությունը
Կապանում մեկնարկել է Էկոպարեկային ծառայության գործունեությունը՝ որպես շրջակա միջավայրի պահպանության նոր մոդել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության նորաստեղծ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։ Նրա խոսքով, ծառայության ստեղծումն ու գործարկումը բխում է ոչ միայն բնապահպանական խնդիրների լուծման, այլև պետական վերաբերմունքի վերափոխման անհրաժեշտությունից։
«Սա պարզապես ենթակառուցվածք չէ, սա վերաբերմունքի փոփոխություն է մեր բնության, անտառների, կենդանական աշխարհի ու ընդհանրապես՝ պետական ինստիտուտների նկատմամբ», — ասել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ Էկոպարեկային ծառայության աշխատակիցներն ունեն նոր լիազորություններ, տեխնիկական հագեցվածություն, սակայն դրան զուգահեռ պետք է դրսևորեն բարձր պատասխանատվություն։
Փաշինյանը նշել է, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու, և առաջիկայում նմանատիպ ծառայություններ կստեղծվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ապահովելով անտառների շուրջօրյա վերահսկողություն։ Ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 660 մլն դրամ, իսկ միջազգային գործընկերները տրամադրել են ավելի քան 64 մլն դրամ աջակցություն։
Միջոցառման ավարտին ցուցադրվել են նաև ծառայության համար ձեռք բերված տեխնիկայով հագեցած ամենագնաց ավտոմեքենաները՝ ընդգծելով բնապահպանական նոր համակարգի գործնական կողմը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Ադրբեջան-Նախիջևան նոր լարով. Իրանը դառնում է ստրատեգիական միջանցք
Իրանի տարածքով նախատեսվում է անցկացնել էլեկտրահաղորդման գիծ, որը կապ կհաստատի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։Ադրբեջանական լր...
Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին տուգանել է 300 հազար դրամով։Պարզվում է,...
«Այդ ամենը միայն Իլոն Մասկին աջակցելու համար էր, նա ինձ պետք չէ». Թրամփ
«Նա ինձ պարզապես դուր է գալիս». Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իլոն Մասկի մասին։Նախագահը հայտ...