Մահապատիժների ցուցանիշն` ըստ երկրների
Աշխարհում 2024 թվականին գրանցվել է արձանագրված մահապատիժների ամենաբարձր ցուցանիշը վերջին տասնամյակում: Այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Անցյալ տարի մահապատժի է ենթարկվել 1,518 մարդ՝ 2015-ին 1,634-ի համեմատ։ Մահապատիժների մեծ մասը (91%) իրականացվել է Իրանում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում։ Մահապատժի ենթարկվածների ընդհանուր թվից 40%-ը դատապարտվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար։
Կազմակերպության զեկույցում ասվում է, որ թվերը չեն ներառում «հազարավոր մարդկանց», որոնք մահապատժի են ենթարկվել Չինաստանում, Հյուսիսային Կորեայում և Վիետնամում: Amnesty-ին չի հաջողվել նաև հավաստի տվյալներ ստանալ Պաղեստինում և Սիրիայում մահապատիժների վերաբերյալ՝ այնտեղ շարունակվող հակամարտությունների պատճառով:
Նախորդ տարում Իրանում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 1,380 մարդ: Նշվում է, որ Իրաքում մահապատիժների թիվն աճել է գրեթե չորս անգամ, իսկ Սաուդյան Արաբիայում՝ երկու անգամ։ Իրանում մահապատժի են ենթարկել 119-ով ավելի, քան նախորդ տարի։ Այնուամենայնիվ, Amnesty-ն ընդգծում է, որ 2024 թվականին մահապատիժներ են իրականացվել ընդամենը 15 երկրներում, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է երկրորդ տարին անընդմեջ։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` երեխայի «կոնֆետից» թունավորման դեպքի մասին
3-ամյա երեխային անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել...
Նոր մանրամասներ` Մհեր Սահակյանի ավտովթարի հետ կապված
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Այս մասին Auroranews-...
ՆԳՆ-ն` Երևան-Աշտարակ մայրուղու փակ լինելու մասին
Այս պահի դրությամբ երկկողմանի փակ են Երևան-Աշտարակ մայրուղին, վերակարգերը տեղում են, ինչպես նաև այլընտարանքային ճանապարա...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...