Ավինյանը` վթարի հետևանքով բժշկի մահվան մասին
Այսօր շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Ցավալի է հայտնել, որ բժիշկը դեպքի վայրում մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։
Բրիգադի մյուս անդամը՝ բուժքույրը, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է, և բժիշկները գնահատում են վիճակը ծանր։ Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ»,- գրել է Ավինյանը։
Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել: Երևանում վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել էր, որ վարորդը ամրակապված չի եղել:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` երեխայի «կոնֆետից» թունավորման դեպքի մասին
3-ամյա երեխային անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել...
Նոր մանրամասներ` Մհեր Սահակյանի ավտովթարի հետ կապված
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Այս մասին Auroranews-...
ՆԳՆ-ն` Երևան-Աշտարակ մայրուղու փակ լինելու մասին
Այս պահի դրությամբ երկկողմանի փակ են Երևան-Աշտարակ մայրուղին, վերակարգերը տեղում են, ինչպես նաև այլընտարանքային ճանապարա...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...